Ձեր
TV-էկրանները՝
Նոր
Եկամտի Աղբյուր
Գրանցեք ձեր սրահում գտնվող էկրանները և ստացեք հավելյալ եկամուտ՝ առանց ավելորդ ժամանակ ծախսելու։
Էկրաններ
Արշավ
Վճարեք՝ օգտագործելով
Թիրախավորում
Ակնթարթային թարմացում
Ինչու՞
միանալ
Ադվելիթին
Կատարե՛ք
Նվազագույն Ներդրումներ
Դարձեք Advelit-ի գործընկերը՝ պարզապես գրանցելով կայքում ձեր սրահում տեղադրված էկրանները։
Ստացեք
Եկամուտ
Advelit-ի միջոցով դարձեք տեսանելի պոտենցիալ գովազդատուների համար, ցուցադրեք գովազդ ձեր հաճախորդներին և ստացեք հավելյալ եկամուտ։
Վերահսկե՛ք
բովանդակությունը
Դուք, որպես մեր գործընկեր, ինքնե՛րդ եք որոշում ու հաստատում ձեր էկրաններին ցուցադրվող գովազդները։ Դուք ազատ եք ընտրելու այն գովազդը, որը համահունչ կլինի ձեր սրահի միջավայրին ու հաճախորդների նախասիրություններին։
Ձեր բրենդի բացառիկ
գովազդը մեր կայքում
Խթանեք ձեր գովազդային էկրանների տեսանելիությունը advelit.com կայքում ու ձեռք բերեք նոր հաճախորդներ՝ ընդլայնելով գովազդային վահանակների հասանելիությունը գովազդատուների համար։
Ինչպե՞ս է
աշխատում Ադվելիթը
Գրանցեք ձեր էկրանները կայքում
Պարզապես ավելացրեք ձեր սրահում գտնվող էկրանները advelit.com կայքում՝ հասանելի դարձնելով պոտենցիալ գովազդատուներին, ովքեր կտեսնեն, կընտրեն ու կամրագրեն դրանք։
Ստացեք գովազդային հայտեր
Շնորհիվ advelit.com-ի ավտոմատացված գործիքների դուք մշտապես տեղյակ կլինեք գովազդատուների նոր հայտերի ու ամրագրումների մասին։
Հաստատեք գովազդները
Դուք կարող եք լիովին կառավարել յուրաքանչյուր գովազդային հայտ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է ձեր բրենդին։
Ստացեք արդյունք՝ հավելյալ եկամտի տեսքով
Յուրաքանչյուր ամսվա վերջում ստացեք եկամուտ՝ ձեր սրահում ցուցադրված գովազդների դիմաց։
Ազատվեք ավելորդ գլխացավանքից
Advelit-ը տրամադրում է գործիք գովազդային հայտեր ստանալու և էկրաններին ցուցադրելու տեխնիկական պրոցեսը իրականացնելու համար։
Ստացեք հաշվետվություն
Advelit-ը ձեզ կտրամադրի հաշվետվություն էկրանների աշխատանքի և ստացված եկամտի մասին։
Ձեր էկրանների կամ վահանակների համար 🤝
Ունե՞ք գովազդային վահանակներ կամ էկրաններ
Ստացեք Ադվելիթի վահանակների կառավարման ծրագրային լուծումը, ավելացրեք ձեր վահանակները և վայելեք անխափան, ավտոմատացված արշավների կառավարումը։
Գովազդի կամ Գովազդային գործակալություն համար 📣
Ունե՞ք գովազդ, բայց չե՞ք գտնում, թե որտեղ տեղադրել
Բարձրորակ գովազդային վահանակներ, էկրաններ և տաքսիներ։ Տեղադրե՛ք գովազդ ընդամենը 5 քայլով՝ ձեր թիրախային լսարանին հասնելու համար աշխարհի բոլոր կետերից։