• Գաղտնիության Քաղաքականություն

    Ընդհանուր

    Սույն գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է Հարթակից Օգտվելու Պայմանների բաղկացուցիչ մասը՝ Ձեր և «ԱԴՎԵԼԻԹ ԹԵՔ» ՓԲԸ-ի (իրավաբանական հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 42 փ., տուն 59/1) միջև իրավաբանորեն պարտադիր պայմանագիր:

    Սույն քաղաքականության մեջ հատուկ չսահմանված, մեծատառով գրված եզրույթներն ունեն Հարթակից Օգտվելու Պայմաններով դրանց տրված նշանակությունը։

    Գաղտնիության սույն քաղաքականությունը («Քաղաքականություն») ուղղված է Ձեզ տեղեկացնելուն Մեր քաղաքականության և ընթացակարգերի մասին՝ կապված Ձեզանից ստացվող տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման հետ:

    Օգտագործելով Ծառայությունները՝ Դուք բացահայտ կերպով և անհետկանչելիորեն համաձայնում եք Մեր կողմից Ձեզնից ստացվող տվյալների մշակմանը, ներառյալ՝ Ծառայությունների օգտագործման հետ կապված դրանց հավաքագրմանը, օգտագործմանը և բացահայտմանը՝ սույն Քաղաքականության համաձայն:

    Դուք պարտավոր չեք համաձայնել սույն քաղաքականությանը և դրա համաձայն անձնական տվյալների տրամադրմանը և մշակմանը: Այնուամենայնիվ, միայն համաձայնելով սույն Քաղաքականությանը և տրամադրելով որոշակի անձնական տվյալներ և համաձայնելով դրանց մշակմանը՝ Դուք կկարողանաք օգտվել Ծառայություններից:

    Խնդրում ենք ուշադիր ընթերցել սույն Քաղաքականությունը։ Խնդրում ենք չգրանցվել, մուտք չգործել Հարթակ կամ չսկսել օգտվել Ծառայություններից, եթե չեք կարդացել սույն Քաղաքականությունը կամ համաձայն չեք դրա որևէ մասի հետ:

    Թարմացումներ և փոփոխություններ

    Ընկերությունը պահպանում է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ սույն Քաղաքականության ցանկացած դրույթ թարմացնելու, փոփոխելու և ձևափոխելու իր իրավունքը: Ձեզ այդ մասին լրացուցիչ կծանուցվի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հինգ օր առաջ Հարթակի կամ էլ․ փոստի միջոցով։ Այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հարթակում դրանց տեղադրման օրվանից հինգ օր անց։ Եթե Դուք շարունակեք օգտվել Ծառայություններից թարմացումների, փոփոխությունների և ձևափոխումների ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո, Դուք դրանով բացահայտորեն և անհետկանչելիորեն համաձայնում և ընդունում եք թարմացումները, փոփոխությունները և ձևափոխումները։

    Եթե որևէ պահի Դուք չեք համաձայնում այդ պահին գործող Գաղտնիության Քաղաքականությանը կամ դրա որևէ մասին, Ծառայություններից օգտվելու Ձեր լիցենզիան անմիջապես կդադարեցվի, և Դուք պարտավոր եք անհապաղ դադարեցնել Ծառայություններից օգտվելը։

    Տվյալների հավաքումը և օգտագործումը

    Ծառայություններից Ձեր օգտագործման հետ կապված՝ Մենք կհավաքենք որոշակի անձնական տվյալներ Ձեր մասին, ինչպես նկարագրված է ստորև:

    Գրանցման տվյալներ․ Գրանցման նպատակով մենք պահանջում ենք ամբողջական անուն և էլ. փոստի հասցե:

    Նույնականացման տվյալներ. Նույնականացման նպատակով մենք պահանջում ենք նույնականացման տվյալներ, ինչպիսիք են անձնագրի համարը, հասցեն:

    Կոնտակտային տվյալներ. Մենք պահանջում ենք հեռախոսահամար հետադարձ կապի, ինչպես նաև երկգործոն նույնականացման համար: Մենք պահանջում ենք էլ. փոստի հասցե հետադարձ կապի համար, գովազդային նպատակներով, ինչպես նաև երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար, ինչպիսիք են էլ. փոստի ծառայություններ մատուցողները՝ Ձեզ մարքեթինգային և գործարքային էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու համար:

    Վճարման տվյալներ. Վճարման նպատակով Մենք պահանջում ենք բանկային քարտի տվյալներ։ Որպես այլընտրանք` Մենք կարող ենք պահանջել բանկային հաշվի տվյալներ։ Մեզ հասանելի են վճարման տվյալները մասկավորված տարբերակով: Ձեր վճարման տվյալները մշակվում են նաև լիցենզավորված էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցողների կողմից, որոնք ուղղակիորեն ստանում են ներառված տվյալները և պահպանում դրանք՝ Ձեզ համար վճարման գործընթացը հեշտացնելու և այն Մեր անունից կառավարելու համար: Դուք կարող եք ցանկացած պահի պահանջել նրանց գաղտնիության քաղաքականությունները:

    Ոչ պարտադիր տվյալներ. Դուք կարող եք Մեզ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ Ձեր մասին, ինչպիսիք են՝ սեռ և ծննդյան ամսաթիվ՝ վիճակագրության նպատակով, լրացուցիչ հեռախոսահամար՝ կապ հաստատելու նպատակով, ավատար՝ նույնականացման նպատակով, ժամային գոտի և լեզու՝ Հարթակի բովանդակության և առաջարկների անհատականացման նպատակով:

    Դուք պարտավոր չեք Մեզ տրամադրել որևէ տվյալ, սակայն Դուք պայմանագրային պարտականություն ունեք դա անելու, և եթե Մենք Ձեզանից որոշակի տվյալներ չստանանք, ապա Մենք չենք կարողանա Ձեզ մատուցել Մեր Ծառայությունները:

    Մենք հավաքում ենք ապանձնավորված տվյալներ Հարթակում Ձեր գործողությունների վերաբերյալ: Մենք տեղեկություններ ենք հավաքում ինտերնետային արձանագրության (IP) հասցեի կամ Ծառայություններ մուտք գործելու համար օգտագործվող ցանկացած սարքի մասին: Մենք օգտագործում ենք այս տեղեկությունը՝ վերլուծելու, թե ինչպես են օգտատերերն օգտվում Ծառայություններից՝ բարելավելու Մեր Հարթակի աշխատանքը, մարքեթինգը, վերլուծությունները և Հարթակի գործառույթները:

    Քուքիներ․ Մենք օգտագործում ենք քուքիներ՝ ապահովելու, պաշտպանելու և բարելավելու Մեր Ծառայությունները և օգտատերերի փորձառությունը, օրինակ՝ անհատականացնելով Մեր Ծառայությունների բովանդակությունը և թե ինչպես է այն ցուցադրվում Ձեզ, ինչպես նաև ֆունկցիոնալություն տրամադրելու և Ձեզ նույնականացնելու տարբեր ապրանքներից և սարքերից օգտվելիս:

    Մենք նաև պահպանում ենք Հարթակում հասանելի զրուցարաններից (chat) խոսակցությունների տվյալները և կարող ենք մուտք գործել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ լինի անսարքությունների վերացման և աջակցության համար: Մենք կարող ենք նաև մուտք գործել այդ տվյալներ հայցեր, պահանջներ ներկայացնելու կամ այլ իրավական գործողություններ կատարելու և դրանց պատասխանելու նպատակով:

    Դուք ընդունում և համաձայնում եք, որ շուկան և իր օգտատերերը շահում են օգտատերերի կարծիքից և համաձայնում եք, որ Մենք կարող ենք հասանելի դարձնել այլ օգտատերերի անհատական և հավաքական կարծիքները էկրանների և դրանց սեփականատերերի վերաբերյալ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ձեր վերաբերյալ ցանկացած կարծիք, ներառյալ` Ձեր էկրանների վերաբերյալ, ինչպես նաև այլ օգտատերերի կողմից ներառված այլ բովանդակություն, որը հասանելի է դարձվել Մեր կողմից Հարթակում կամ այլ կերպ («Հավաքական Տեղեկատվություն»), կարող է ներառել օգտատերերի մեկնաբանությունները, գնահատականները, օգտատերերի բավարարվածության ցուցանիշները և այլ օգտատերերի կողմից արտահայտված այլ կարծիքներ: Մենք պատասխանատվություն չենք կրում այս կարծիքների մոնիտորինգի, դրանց վրա ազդեցություն ունենալու, դրանց նպաստելու կամ գրաքննության համար: Դուք համաձայնում եք ծանուցել Մեզ Ձեր վերաբերյալ կարծիքների արդյունքների, ներառյալ` Հավաքական Տեղեկատվության ցանկացած սխալի կամ ոչ ճշգրիտ հայտարարության մասին և համաձայնում եք, որ Մենք կարող ենք վստահել նման տեղեկատվության ճշգրտությանը` Ձեր կողմից հակառակի մասին ծանուցման բացակայության դեպքում:

    Անձնական տվյալների օգտագործումը Մեր կողմից

    Մենք օգտագործում ենք Ծառայությունների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը Ծառայությունները տրամադրելու և բարելավելու, Ձեր հարցումներին լուծում տալու, խարդախությունները կանխելու, Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն տրամադրելու և գովազդ ցուցադրելու, օրենսդրության պահանջներին համապատասխանելու նպատակով և Ձեր համաձայնությամբ այլ նպատակներով թույլատրված լինելու դեպքերում:

    Մենք օգտագործում ենք Մեր կողմից հավաքված տվյալները.

    Ծառայությունները տրամադրելու և բարելավելու, Ձեր գործարքներն իրականացնելու, Ձեր հարցումներին արձագանքելու, Ձեր գրանցումն իրականացնելու, Ձեր տրամադրած տեղեկատվության վավեր լինելը ստուգելու նպատակով, ինչպես նաև պահանջներին համապատասխանելու և ներքին բիզնես նպատակների համար:

    Հարթակի և էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով ադմինիստրատիվ հաղորդակցությունների և տեղեկագրերի, մարքեթինգային կամ գովազդային նյութերի (Ընկերության կամ երրորդ անձանց անունից) և Ձեզ հետաքրքրող այլ տեղեկությունների վերաբերյալ Ձեզ հետ կապ հաստատելու համար: Եթե Դուք ցանկացած պահի որոշեք, որ այլևս չեք ցանկանում Մեզնից նման հաղորդագրություններ ստանալ, խնդրում ենք կապ հաստատել Մեզ հետ support@advelit.com հասցեով:

    Անհատականացված բովանդակություն և առաջարկներ ցուցադրելու ու ներկայացնելու համար:

    Ղեկավարելու և զարգացնելու Մեր գործարար հարաբերությունները Ձեզ հետ և, կիրառելիության դեպքում, ընկերության կամ այլ իրավաբանական անձի հետ, որը Դուք ներկայացնում եք:

    Օրենքի պահանջները կիրարկելու և դրանց հետևելու համար, ներառյալ` հետաքննություն անցկացնելը, Ընկերության կամ երրորդ անձանց գույքն ու իրավունքները պաշտպանելը, հասարակության կամ որևէ անձի անվտանգությունը պաշտպանելը, այն գործունեության կանխումը կամ դադարեցումը, որը Մենք համարենք, որ անօրինական է, խարդախ կամ ոչ էթիկական կամ նման գործողություն համարվելու վտանգ է ստեղծում:

    Կատարելու Ձեր առջև ունեցած Մեր պայմանագրային պարտականությունները: Մեր կողմից անձնական տվյալների մշակման մեծ մասն ուղղված է մեր պայմանագրային պարտականությունների կատարմանը կամ օգտատերերի հետ պայմանագիր կնքելու քայլերի ձեռնարկմանը:

    Մեր Հարթակը և Ծառայությունները տրամադրելու, անվտանգության միջադեպերը բացահայտելու, վնասակար, մոլորեցնող, խարդախ կամ անօրինական գործողություններից պաշտպանելու և այդ գործունեության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու, Մեր Ծառայությունների նկատմամբ հետաքրքրության և ներգրավվածության չափը գնահատելու նպատակով, կարճաժամկետ, ժամանակավոր օգտագործման համար, ինչպիսին է գովազդի համատեքստային անհատականացումը, Մեր Ծառայությունները բարելավելու, արդիականացնելու կամ կատարելագործելու, նոր ապրանքներ և ծառայություններ մշակելու, որակի ներքին հսկողություն և անվտանգություն ապահովելու, անձանց նույնականացման նպատակով, վրիպազերծելու նպատակով՝ Մեր Ծառայությունների հետ կապված սխալները հայտնաբերելու և վերացնելու համար, Մեր համաձայնագրերն ու քաղաքականությունները կիրարկելու, Մեր բիզնեսի վերլուծության և բարելավման նպատակով, հաղորդակցության նպատակով, ներառյալ` մարքեթինգը և Մեր Ծառայությունների վերաբերյալ Ձեր հարցումներին պատասխանելը, տեղեկատվական անվտանգության կարիքների բավարարման և Մեր օգտատերերի, Ընկերության և այլոց պաշտպանման նպատակով, իրավական խնդիրներ լուծելու նպատակով, կիրառելի օրենսդրության պահանջներին հետևելու և Մեր իրավական պարտավորությունները կատարելու համար, հայցեր, պահանջներ ներկայացնելու կամ այլ իրավական գործողություններ կատարելու, ինչպես նաև դրանց պատասխանելու նպատակով։

    Ձեր տվյալների բացահայտումը երրորդ անձանց

    Փոխանցումն այլ օգտատերերին

    Ձեր ամբողջական անունը, ավատարը տեսանելի կլինեն Մեզ և Ծառայություն Մատուցողներին: Դուք կարող եք խմբագրել Ձեր պրոֆիլի տեղեկությունները Ձեր օգտահաշվի միջոցով:

    Փոխանցումը երրորդ անձանց

    Մենք փոխանցում ենք տվյալներ երրորդ անձանց, որոնք օգնում են Մեզ գործել, տրամադրել, բարելավել, ինտեգրել, անհատականացնել, աջակցել և շուկայահանել Մեր Ծառայությունները:

    Գործընկերներ․ Մենք աշխատում ենք երրորդ անձանց հետ, որոնք տրամադրում են խորհրդատվական, վաճառքի, աջակցման և տեխնիկական ծառայություններ՝ Ծառայությունների շուրջ հաճախորդամետ լուծումներ մատուցելու և իրականացնելու նպատակով: Մենք կարող ենք փոխանցել Ձեր տվյալները այս երրորդ անձանց՝ կապված նրանց կողմից մատուցվող ծառայությունների հետ, ինչպիսիք են` վճարումների և հավաքագրումների հետ կապված աջակցությունը, տեղայնացված աջակցության տրամադրումը և անհատականացման իրականացումը:

    Հղումներ երրորդ անձանց կայքեր. Մեր Ծառայությունները պարունակում են հղումներ դեպի այլ կայքեր: Եթե դուք սեղմեք նման հղումների վրա, Դուք կուղղորդվեք այդ երրորդ անձանց կայքեր: Այն, որ Մենք տեղադրում ենք որևէ կայքի հղում, չի նշանակում, որ Մենք խորհուրդ ենք տալիս այդ կայքը, իրավունքներ ենք վերապահում դրան կամ փոխկապակցված ենք համապատասխան երրորդ կողմի հետ, ոչ էլ նշանակում է, որ հավանություն ենք տալիս նրանց գաղտնիության կամ տեղեկատվական անվտանգության քաղաքականությանը կամ գործելակերպի կանոններին։ Մենք վերահսկողություն չենք իրականացնում երրորդ անձանց կայքերի նկատմամբ: Այդ կայքերը կարող են տեղադրել իրենց սեփական քուքիները կամ այլ ֆայլերը Ձեր համակարգչում, հավաքել տվյալներ կամ պահանջել անձնական տվյալներ Ձեզանից: Մենք Ձեզ հորդորում ենք ընթերցել Ձեր այցելած կայքերի գաղտնիության քաղաքականությունները կամ հայտարարությունները:

    Երրորդ անձանց գործիքները. Կօգտագործվեն երրորդ անձանց գործիքներ տվյալների պահպանման և վերլուծության նպատակով, Ձեզ էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու, զրուցարան (chat) և վճարային համակարգեր տրամադրելու, կայքում վերլուծության և օգտատերերի վարքագծի վերլուծության համար, գովազդի արդյունավետությունը գնահատելու, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համար, ինչպես նաև երրորդ անձանց այլ գործիքներ, որոնք կնպաստեն Ծառայությունների անխափան աշխատանքին: Թեև նման երրորդ անձինք կարող են հասանելիություն ունենալ Ձեր անձնական տվյալներին՝ Ընկերության համար ծառայությունների մատուցման կապակցությամբ, նրանք չեն կարող օգտագործել այդ տվյալները ծառայությունները մատուցելուց բացի որևէ այլ նպատակով։

    Ձեր տվյալների փոխանցումը

    Բաժնետիրոջ փոփոխություն. Եթե Ընկերության բաժնետերերը փոխվում են միացման, միաձուլման, այլ ընկերության կամ անձի կողմից Ընկերության բոլոր բաժնետոմսերի կամ դրանց մի մասի ձեռքբերման արդյունքում, Մենք կարող ենք փոխանցել Ձեր ամբողջ տվյալները կամ դրանց մի մասը, ներառյալ` անձնական տվյալները, նոր բաժնետերերին:

    Այլ բացահայտումներ

    Ներպետական կամ միջազգային օրեսնդրությամբ, այլ կարգավորումով կամ դատարանի որոշմամբ Մեզ կարող են պարտավորեցնել կամ Մեզնից կարող են հայցել բացահայտել և փոխանցել Ձեր տվյալները, ներառյալ` անձնական տվյալները, պետական մարմիններին և (կամ) դատարաններին:

    Տվյալների պահպանումը

    Անվտանգ և ապահով պահպանումն ապահովելու նպատակով Ծառայությունների միջոցով հավաքված ամբողջ տեղեկատվությունը կպահպանվի երրորդ երկրում տեղակայված երրորդ անձի ամպային սերվերներում (cloud servers):

    Տվյալների մշակման ժամկետը

    Ձեր տվյալները, ներառյալ` անձնական տվյալները, կարող են հավաքվել, պահպանվել, վերլուծվել, փոփոխվել, բացահայտվել կամ այլ կերպ մշակվել Մեր կողմից՝ առանց ժամանակային սահմանափակման, մշտապես և կանոնավոր կերպով, բացառությամբ եթե Դուք ջնջեք Ձեր օգտահաշիվը, որը կարելի է անել՝ գրելով support@advelit.com հասցեին: Ընդ որում, երբ Դուք ջնջեք Ձեր օգտահաշիվը, Մենք կդադարեցնենք մշակման վերոնշյալ ձևերը, բացառությամբ այն դեպքերի, երբ Մենք իրավական պարտավորություն ունենանք պահպանելու արխիվային փաստաթղթերը կամ երբ դրանցից որոշների, օրինակ՝ հաճախորդների սպասարկման հարցերին և վճարումների մշակմանը վերաբերող, պահպանման անհրաժեշտություն լինի` ելնելով օրինական նպատակներից կամ այլ պահանջներին հետևելու նպատակով, ինչպես նաև բացառությամբ այլ արխիվային փաստաթղթերի, որոնք անհրաժեշտ են հայցեր, պահանջներ ներկայացնելու կամ այլ իրավական գործողություններ կատարելու և դրանց պատասխանելու համար: Բանկային քարտը Ձեր օգտահաշվից հեռացնելուց հետո կամ Ձեր օգտահաշվի ջնջումը հայցելուց հետո Մենք կշարունակենք հասանելիություն ունենալ վճարման տեղեկատվությանը` մասկավորված ձևով, եթե կան հաշիվ-ապրանքագրեր, որոնք չեն վճարվել: Մենք կշարունակենք մշակել մնացած տվյալները` ապանձնավորված կերպով:

    Անվտանգությունը և օրենսդրությանը համապատասխանությունը

    Ձեր անձնական տվյալները և այլ տվյալները կարող են հասանելի լինել և վերահսկվել ըստ անհրաժեշտության՝ մուտքը դեպի Ծառայություններ և դրանցից օգտվելն ապահովելու համար և կարող են բացահայտվել՝ (i) եթե Մենք բարեխղճորեն կարծում ենք, որ Մենք պարտավոր ենք բացահայտել տվյալները ի պատասխան որևէ իրավական գործընթացի (օրինակ՝ դատարանի վճռի), (ii) բավարարելու որևէ կիրառելի օրենքների կամ կարգավորումների պահանջները, (iii) եթե Մենք կարծում ենք, որ Ծառայություններն օգտագործվում են անօրինական գործունեություն իրականացնելու համար, ներառյալ՝ հայտնելու այդպիսի գործունեության մասին կամ խարդախության կանխարգելման նպատակով այլ կողմերի հետ տվյալներ փոխանակելու համար, (iv) եթե Մենք բարեխղճորեն կարծում ենք, որ առկա է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է Ձեր, մեկ այլ անձի կամ ընդհանրապես հանրության առողջությանը և (կամ) անվտանգությանը, և (v) Ընկերության իրավունքները կամ սեփականությունը պաշտպանելու, ներառյալ՝ Հարթակից Օգտվելու Պայմանները կիրարկելու համար։

    Ծանոթացում Ձեր տվյալներին, դրանց փոփոխում, ջնջում և մշակման սահմանափակում

    Դուք կարող եք ինքնուրույն փոփոխել Ձեր պրոֆիլի տվյալները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ տվյալների ջնջումը կարող է Ձեզ համար հանգեցնել Ծառայությունների որոշակի գործառույթներից օգտվելու անհնարինության:

    Տվյալների պաշտպանությունը

    Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ անվտանգության համապատասխան մակարդակ ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ոչ մի համացանցային փոխանցում կամ էլեկտրոնային եղանակով պահպանման մեթոդ լիովին ապահով չէ: Այսպիսով, Մենք ձգտում ենք պաշտպանել Ձեր անձնական տվյալները, այնուամենայնիվ Մենք չենք կարող և չենք երաշխավորում Ձեր կողմից Մեզ փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը: Ցանկացած փոխանցում կատարվում է Ձեր սեփական ռիսկով:

    Ծառայություններից օգտվելիս ցանկացած ժամանակ Դուք իրավունք ունեք Մեզնից պահանջել և ստանալ հաստատում Ձեր անձնական տվյալների մշակման փաստի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ և մանրամասներ այդ մշակման վերաբերյալ և խնդրել, որ հնարավորության դեպքում հասանելիություն ունենաք Ձեր տվյալներին։ Հասանելիություն ունենալու նման իրավունքը կարող է իրացվել անձնական տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենքի համաձայն։ Խնդրում ենք համապատասխան հարցումները ներկայացնել support@advelit.com հասցեին: Թեմայի դաշտում նշեք «Տվյալներին հասանելիություն ունենալու հարցում» և էլեկտրոնային հաղորդագրության տեքստում նշեք Ձեր ամբողջական անունը և էլ. փոստի հասցեն, ինչպես նաև Ձեր հարցման մանրամասները:

    Դուք իրավունք ունեք պահանջելու վերանայել, փոխել կամ ուղղել Ձեր մասին Ընկերության ունեցած տեղեկատվությունը, եթե կարծում եք, որ տեղեկատվությունը, ներառյալ՝ անձնական տվյալները, սխալ են, թերի, ապակողմնորոշիչ, կարող են վնաս պատճառել կամ որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը կամ այլ ողջամիտ պատճառներով։ Խնդրում ենք համապատասխան հարցումները ներկայացնել support@advelit.com հասցեին։ Թեմայի դաշտում նշեք «Տեղեկատվության վերանայման հարցում» և էլեկտրոնային հաղորդագրության տեքստում նշեք Ձեր ամբողջական անունը և էլ. փոստի հասցեն, ինչպես նաև Ձեր հարցման մանրամասները:

    Մոռացվելու իրավունք. Օգտատերերն իրավունք ունեն Մեզնից պահանջելու ջնջել իրենց անձնական տվյալներն առանց անհարկի ուշացման, ինչպես նաև իրավունք ունեն պահանջելու սահմանափակել իրենց անձնական տվյալների մշակումը։ Անձնական տվյալների ջնջումը և մշակման սահմանափակումները պետք է իրականացվեն անձնական տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենքին համապատասխան: Խնդրում ենք համապատասխան հարցումները ներկայացնել support@advelit.com հասցեին: Թեմայի դաշտում նշեք «Տվյալների ջնջման հարցում» և էլեկտրոնային հաղորդագրության տեքստում նշեք Ձեր ամբողջական անունը և էլ. փոստի հասցեն, ինչպես նաև Ձեր հարցման մանրամասները:

    Մենք կփորձենք ողջամիտ ժամկետում բավարարել Ձեր ցանկացած հարցում` միևնույն ժամանակ հաշվի առնելով սույն Քաղաքականության «Տվյալների մշակման ժամկետը» բաժնում նշվածը:

    Բողոքներ և կիրառելի օրենսդրություն

    Սույն Քաղաքականությունը և դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած հարաբերություն կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    Եթե ունենաք որևէ խնդիր Մեր կողմից Ձեր տեղեկատվության, ներառյալ անձնական տվյալների, մշակման հետ կապված, պետք է գրավոր հասցեագրեք Մեզ, և տվյալ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Վեճերը բանակցությունների միջոցով 30 օրվա ընթացքում լուծելու ձախողման դեպքում Դուք իրավունք ունեք նման հարցերով դիմել վերահսկող մարմնին։

    Կոնտակտային տեղեկատվություն

    Սույն Քաղաքականության կամ Ձեր տվյալների մշակման վերաբերյալ հարցերի առկայության կամ Ծառայություններից օգտվելու վերաբերյալ աջակցության կարիք ունենալու պարագայում, խնդրում ենք կապ հաստատել Մեզ հետ էլ․ փոստի միջոցով հետևյալ հասցեով՝ support@advelit.com։

    Թարմացված 16 սեպտեմբերի 2023