• Պայմաններ եւ Դրույթներ

    Սույն պայմաններում

    «Պայմաններ» նշանակում է հարթակից օգտվելու սույն պայմանները։

    «Մենք» կամ «Ընկերություն» նշանակում է «ԱԴՎԵԼԻԹ ԹԵՔ» ՓԲԸ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և գործող ընկերություն, գրանցման համարը` 278.120.1313290, ՀՎՀՀ` 00517812, իրավաբանական հասցեն` ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 42 փ., տուն 59/1), որը հասանելի է դարձնում Հարթակը Ծառայություն Մատուցողների և Պատվիրատուների համար և որը գործում է որպես Ծառայություն Մատուցողների գործակալ Ծառայությունների Մատուցման Պայմանագրեր կնքելիս:

    «Հարթակ» նշանակում է www.advelit.com / www.advelit.am վեբկայք, որի միջոցով Ծառայություն Մատուցողներին հնարավորություն է ընձեռվում առաջարկել իրենց գովազդային էկրանները և Գովազդային Ծառայությունները, իսկ Պատվիրատուներին` դիտել, ընտրել նախընտրած գովազդային էկրանները և պատվիրել (ձեռք բերել) Գովազդային Ծառայություններ:

    «Ծառայություններ» նշանակում է Հարթակի տրամադրումը:

    «Գովազդային Ծառայություններ» նշանակում է գովազդային ծառայություններ, որոնք մատուցվում են գովազդային էկրանների միջոցով:

    «Ծառայություն Մատուցող» նշանակում է գովազդային էկրան(ներ)ի սեփականատեր, որն առաջարկում է Գովազդային Ծառայություններ:

    «Պատվիրատու» նշանակում է Գովազդային Ծառայություններ ձեռք բերող անձ/ կազմակերպություն:

    «Դուք» նշանակում է ցանկացած անձ, որն օգտագործում է Հարթակը:

    «Ծառայությունների Մատուցման Պայմանագիր» նշանակում է Ընկերության (գործելով որպես Ծառայություն Մատուցող(ներ)ի գործակալ) և Պատվիրատուի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր, որով Ծառայություն Մատուցողը պարտավորվում է մատուցել Գովազդային Ծառայություններ, և Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Գովազդային Ծառայությունները և վճարել դրանց համար:

    «Կողմեր» անվանվում են Ծառայություն Մատուցողները և Պատվիրատուները միասին, որոնցից յուրաքանչյուրն առանձին անվանվում է նաև «Կողմ»:

    1. Դուք կարող եք ազատ օգտվել Հարթակից առանց Գովազդային Ծառայություններ պատվիրելու և առանց օգտահաշիվ ստեղծելու։ Նման դեպքում Մեր ու Ձեր միջև հարաբերությունները կկարգավորվեն բացառապես սույն Պայմաններով։
    2. Սույն Պայմանները հանդիսանում են Հարթակում Պատվիրատուների ու Մեր (որպես Ծառայություն Մատուցող(ներ)ի գործակալ), ինչպես նաև Մեր և Ծառայություն Մատուցողների միջև կնքվող պայմանագրերի անբաժանելի մասը։
    3. Գովազդային Ծառայություններ պատվիրելու դեպքում ի լրումն սույն Պայմանների, Պատվիրատուները պետք է կնքեն Ծառայությունների Մատուցման Պայմանագիր։ Ծառայությունների Մատուցման Պայմանագիրը Պատվիրատուների հետ կնքելու ենք Մենք՝ որպես Ծառայություն Մատուցող(ներ)ի գործակալ։ Ծառայությունների Մատուցման Պայմանագիրը կնքվելու է Պատվիրատուների կողմից Հարթակում Ծառայությունների Մատուցման Պայմանագրին համաձայնություն տալու (այն ակցեպտավորելու) միջոցով։ Սույն Պայմանները կլինեն Ծառայությունների Մատուցման Պայմանագրի անբաժանելի մասը։ Եթե Պատվիրատուները համաձայն չեն Ծառայությունների Մատուցման Պայմանագրի որևէ պայմանի հետ, անհրաժեշտ է զերծ մնալ դրան համաձայնելուց ու Գովազդային Ծառայություններ պատվիրելուց։
    4. Նախքան պատվեր կատարելը, Դուք պետք է օգտահաշիվ ստեղծեք Հարթակում: Գրանցման համար Ձեզանից կպահանջվի տրամադրել անձնական տվյալներ: Օգտագործելով Հարթակը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների մշակմանը և ընդունում և համաձայնում եք Գաղտնիության Քաղաքականության մեջ նշված պայմաններին: Ձեզնից պահանջվում է տրամադրել ամբողջական և ճշգրիտ անձնական տվյալներ և դրանք թարմացնել։ Մենք չենք ստուգում Ձեր տրամադրած տեղեկության ճշգրտությունը:
    5. Գովազդի բովանդակության և Հայաստանի Հանրապետության (ՀՀ) օրենսդրության պահանջներին հետևելու համար պատասխանատվությունը կրում են բացառապես Պատվիրատուները: Մենք պատասխանատվություն չենք կրում անօրինական բովանդակության կամ ՀՀ օրենսդրության պահանջներին չհետևելու համար։
    6. Գրանցվելու համար Դուք պետք է նշեք անուն, էլ. փոստի հասցե և ստեղծեք գաղտնաբառ: Մենք Ձեզ էլեկտրոնային հաղորդագրություն կուղարկենք հղումով, որի միջոցով Դուք պետք է հաստատեք Ձեր էլ. փոստի հասցեն։ Դուք կօգտագործեք Ձեր գաղտնաբառը Հարթակ մուտք գործելու համար։ Բացառապես Դուք եք պատասխանատու Ձեր գաղտնաբառի գաղտնիությունը պահպանելու և այն այլ անձանց հետ չկիսելու համար: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ՝ կապված այլ անձանց կողմից Ձեր օգտահաշվի օգտագործման հետ: Դուք լիովին պատասխանատու եք բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում Հարթակ մուտք գործելու համար Ձեր գաղտնաբառի օգտագործմամբ:
    7. Մուտք գործելով Հարթակ և օգտագործելով այն՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Հարթակի կամ Ձեր կողմից տրամադրված էլ․ փոստի հասցեի միջոցով ստանալու բոլոր անհրաժեշտ ծանուցումները և տեղեկությունները:
    8. Որպես կանոն, Մեր Ծառայությունները սահմանափակվում են Ձեզ Հարթակի տրամադրմամբ: Պատվիրատուի և Մեր միջև Ծառայությունների Մատուցման Պայմանագիր կնքելիս Մենք հանդես կգանք նաև որպես Ծառայություն Մատուցող(ներ)ի գործակալ, և այս կարգավիճակով Մենք կկնքենք Ծառայությունների Մատուցման Պայմանագիրը, սակայն Գովազդային Ծառայությունները կմատուցի Ծառայություն Մատուցող(ներ)ը:
    9. Գովազդային Ծառայությունների մատուցման դիմաց Պատվիրատուներից գանձվող գումարը ներառում է Գովազդային Ծառայությունների մատուցման արժեքը, Մեր գործակալական վարձատրությունը: Գանձվող գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարման ենթակա բոլոր հարկերը և պարտադիր վճարները: Վճարումների հետ կապված բանկային ծախսերը ենթակա չեն վերադարձման որևէ դեպքում:
    10. Գործակալական վարձատրության չափը (որպես Գովազդային Ծառայությունների վճարի տոկոս) որոշվում է Մեր և Ծառայություն Մատուցողների միջև կնքված պայմանագրի հիման վրա:
    11. Մենք պատասխանատվություն ենք կրում միայն Հարթակի շահագործման համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր դեպքերում Ծառայություն Մատուցողներն են բացառապես պատասխանատվություն կրում Գովազդային Ծառայությունների պատշաճ կատարման համար, և ոչ թե Մենք:
    12. Գովազդային Ծառայությունները կարող են ունենալ երկու մոդել՝ ֆիքսված և դինամիկ: Պատվիրատուները կարող են ընտրել դրանցից որևէ մեկը, սակայն, որոշ գովազդային էկրաններ կարող են հասանելի լինել միայն մեկ տարբերակով:
    13. Ֆիքսված մոդելի դեպքում Պատվիրատուները ընտրում են այն ժամանակահատվածը, որի ընթացքում նրանք ցանկանում են ստանալ Գովազդային Ծառայություններ: Պատվիրատուները կարող են ընտրել մեկ օր, մեկ շաբաթ, երկու շաբաթ, չորս շաբաթ կամ ճկուն ժամանակահատված, որը թույլ է տալիս ընտրել իրենց նախընտրած ցանկացած ժամանակահատված: Պատվիրատուներն ընտրում են Գովազդային Ծառայությունների մեկնարկի և ավարտի ամսաթվերը: Նրանք նաև ընտրում են գովազդային էկրանները, որոնց միջոցով ցանկանում են օգտվել Գովազդային Ծառայություններից։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ գովազդային էկրաններից որոշները կարող են չհաստատվել՝ կախված առկայությունից:
    14. Վճարը հաստատուն է, բացառությամբ ճկուն ժամանակահատվածի, որը հաշվարկվում է համամասնորեն՝ որպես սակագին ընդունելով ընտրված ճկուն ժամանակահատվածին ավելի մոտ ժամանակահատվածի սակագինը: Օրինակ՝ 10 օր տևողության դեպքում վճարը կհաշվարկվի մեկշաբաթյա արշավի (Գովազդային Ծառայություններ) սակագնի հիման վրա. 40 օր տևողության դեպքում վճարը կհաշվարկվի չորսշաբաթյա արշավի (Գովազդային Ծառայություններ) սակագնի հիման վրա: Գովազդային Ծառայությունների փաստացի արժեքը ընտրված ժամանակահատվածի համար բոլոր հաստատված գովազդային էկրանների արժեքների հանրագումարն է:
    15. Վճարը պետք է նախապես ամբողջությամբ վճարվի կրեդիտային կամ դեբետային քարտով կամ վճարումը պետք է երաշխավորվի (դրամական միջոցների սառեցման միջոցով) Գովազդային Ծառայությունների մեկնարկի օրը` հաստատված գովազդային էկրանների համար: Եթե գովազդային էկրանը հաստատվի ընտրված մեկնարկի ամսաթվից ավելի ուշ, ապա վճարը պետք է համապատասխանաբար ճշգրտվի։
    16. «Պլանավորված է» կարգավիճակը նշանակում է, որ գովազդային էկրանը հաստատվել է, «Սպասողական» կարգավիճակը՝ գովազդային էկրանը դեռ հաստատված չէ, «Նվագարկվում է» կարգավիճակը՝ գովազդային էկրանը հաստատվել է և Գովազդային Ծառայությունների մատուցումը մեկնարկվել է:
    17. Պատվերի նախադիտումը տեսնելուց հետո երկու մոդելների դեպքում էլ Պատվիրատուների կողմից «ՈՒղարկել Հաստատման» կոճակի սեղմումը հանդիսանում է օֆերտա, որը համարվում է հետ կանչված, եթե դրա ակցեպտը տեղի չի ունենում օֆերտայի ուղարկելու պահից մինչև արշավի մեկնարկի ամսաթիվը։ Պատվիրատուների կողմից պատվերի հաստատման մասին ներծրագրային ծանուցման կամ էլ. փոստով հաղորդագրության ստացումը համարվում է Մեր կողմից ակցեպտ: Յուրաքանչյուր գովազդային էկրանի համար օֆերտան և ակցեպտը պետք է դիտարկվեն առանձին: Օֆերտան ուղարկելուց հետո կարգավիճակը դառնում է «Սպասողական», իսկ ակցեպտից հետո՝ «Պլանավորված է»:
    18. Դինամիկ մոդելի դեպքում Պատվիրատուները ընտրում են ցուցադրման հաճախականությունը, այսինքն՝ նրանք ընտրում են յուրաքանչյուր ցուցադրման միջև ընկած ժամանակահատվածը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ցուցադրում տևում է որոշակի ժամանակահատված: Նրանք ընտրում են Գովազդային Ծառայությունների մեկնարկի և ավարտի ամսաթվերը: Նրանք նաև ընտրում են գովազդային էկրանները, որոնց միջոցով ցանկանում են արշավ ունենալ (Գովազդային Ծառայություններ): Խնդրում ենք նկատի ունենալ, որ գովազդային էկրաններից որոշները կարող են չհաստատվել:
    19. Վճարը հաշվարկվում է սլոթների սակագինը բազմապատկելով փաստացի ցուցադրումների քանակով:
    20. Վճարը վճարվում է յուրաքանչյուր երկուշաբթի նախորդ շաբաթվա ցուցադրումների համար` կրեդիտային/դեբիտային քարտով: Մենք կարող ենք սառեցնել մեկ շաբաթվա գնահատված վճարն ամբողջությամբ կամ դրա մի մասը:
    21. Պատվիրատուների կողմից լրացուցիչ վճարի դիմաց Մենք կարող ենք իրականացնել Սմարթ արշավ դինամիկ մոդելի դեպքում, որը կազմում է որոշակի տոկոս, հաշվարկվում է գովազդային էկրանի գնի վրա և տեսանելի է Հարթակում: Սմարթ արշավը արհեստական բանականության վրա հիմնված ալգորիթմ է, որն օգտագործվում է արշավների նվագարկումը օպտիմալացնելու համար: Ալգորիթմը ավտոմատ կերպով ընտրում է տվյալ գովազդը ցուցադրելու լավագույն վայրերը և ժամանակը:
    22. Երկու մոդելների դեպքում էլ Պատվիրատուները (ինչպես նաև Մենք) կարող են չեղարկել Գովազդային Ծառայություններն առանց հրաժարագնի, եթե չեղարկումը տեղի է ունենում մինչև Գովազդային Ծառայությունների փաստացի մեկնարկի ամսաթիվը: Այսինքն՝ Պատվիրատուները (ինչպես նաև Մենք) կարող են չեղարկել Գովազդային Ծառայությունները առանց հրաժարագնի, եթե Գովազդային Ծառայությունների կարգավիճակը «Նվագարկվում է» չէ։
    23. Երկու մոդելների դեպքում էլ, եթե Պատվիրատուները չեղարկեն Գովազդային Ծառայությունները կարգավիճակի «running» դառնալուց հետո, նրանք պետք է վճարեն մինչև չեղարկման պահը տրամադրված Գովազդային Ծառայությունների համար, ինչպես նաև պետք է վճարեն հրաժարագին, որը կազմում է Գովազդային Ծառայությունների չեղարկված ժամանակահատվածի համար վճարի որոշակի տոկոս: Տոկոսը տատանվում է՝ կախված մի շարք գործոններից և կարտացոլվի չեղարկման գործողությունը նախաձեռնելիս (սակայն մինչ այդ գործողության կատարման հաստատումը Պատվիրատուի կողմից): Ծառայություն Մատուցողները կարող են հրաժարվել հրաժարագին պահանջելուց իրենց հայեցողությամբ: Միևնույն ժամանակ, ֆիքսված մոդելի դեպքում Պատվիրատուները կստանան փոխհատուցում (կամ սառեցված դրամական միջոցները կապասառեցվեն) այն օրերի վճարի չափով, որոնց համար Գովազդային Ծառայությունները չեն մատուցվել:
    24. Երկու մոդելների դեպքում էլ ծառայությունը համարվում է պատշաճ և լիարժեք մատուցված, եթե Գովազդային Ծառայությունների ակնկալվող տեսանելիությունը տատանվում է մինչև 1%-ով` անկախ պատճառներից:
    25. Պատվիրատուները նշված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում յուրաքանչյուր ուշացման օրվա համար, Մեր պահանջով, վճարում են տուգանք չվճարված գումարի 0,13%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով թույլատրված առավելագույն գումարը:
    26. Մենք վճար չենք գանձում Հարթակի օգտագործման համար, և, հետևաբար, պարտավորություն չունենք ապահովելու Հարթակի որևէ կոնկրետ կատարողական, որակ կամ առանձնահատկություններ: Մենք բացառում ենք մեր և մեր գործակալների, անկախ կապալառուների, ինչպես նաև մեր և նրանց աշխատողների, պաշտոնյաների, գործակալների պատասխանատվությունը գործողությունների/անգործությունների, սխալների, բացթողումների, ինչպես նաև Ձեր՝ Հարթակ մուտք գործելու հետ կապված վնասների համար՝ անկախ այդպիսի պատասխանատվության իրավական հիմքից` այնքանով որքանով թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ:
    27. Մենք պատասխանատվություն չենք կրում Կողմերի կողմից տրամադրված տեղեկության անճշտության, ինչպես նաև նրանց ֆինանսական վիճակի, գուդվիլի, գործարար համբավի և դրանց վերաբերյալ ցանկացած այլ տեղեկության ստուգման համար, ինչպես նաև Գովազդային Ծառայություններին առնչվող պարտավորությունների կատարման համար: Մենք պատասխանատվություն չենք կրում Կողմերի գործողությունների/անգործությունների, սխալների, բացթողումների կամ նրանց կողմից պատճառված վնասների համար: Մենք չենք երաշխավորում, որ Հարթակում առկա բովանդակությունը ճշգրիտ, ամբողջական, հուսալի, ընթացիկ կամ առանց սխալների է:
    28. Պատվիրատուները կարող են գնահատել գովազդային էկրաններըև նրանց Ծառայություն Մատուցողներին: Պատվիրատուների գնահատումների հիման վրա Ծառայություն Մատուցողների և նրանց գովազդային էկրանների վարկանիշներ կստեղծվեն և կցուցադրվեն Հարթակում: Մենք պատասխանատվություն չենք կրում համապատասխան տվյալների և(կամ) վարկանիշների ցուցադրման արդյունքում առաջացող հետևանքների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Ծառայություն Մատուցողների գործարար համբավի, բիզնես հնարավորությունների և գործարար հարաբերությունների վրա ազդեցությունների համար:
    29. Մենք կարող ենք կասեցնել ցանկացած Կողմի մուտքը Հարթակ՝ այլ Կողմի կողմից նրանց դեմ ներկայացված բողոքների հիման վրա, ինչպես նաև նրանց կողմից սույն Պայմանների կամ նրանց հետ Հարթակի միջոցով կնքված որևէ պայմանագրի որևէ խախտման դեպքում:
    30. Ձեր մուտքը և Հարթակի օգտագործումը կարող է ժամանակ առ ժամանակ ընդհատվել մի քանի պատճառով, ներառյալ, առանց սահմանափակման՝ սարքավորումների անսարքությունը, Հարթակի պարբերական թարմացումը, սպասարկումը կամ վերանորոգումը կամ այլ գործողություններ, որոնք Մենք, Մեր հայեցողությամբ, կարող ենք ընտրել ձեռնարկել։ Մենք ոչ մի դեպքում պատասխանատվություն չենք կրի Ձեր առջև որևէ կորստի, ծախսի կամ վնասի համար, որը բխում է Հարթակի պլանավորված կամ չնախատեսված խափանումից: Ավելին, Հարթակի օգտագործումը մեծապես կախված է ինտերնետ ցանցի աշխատանքից։ Համապատասխանաբար, Մենք չենք կարող երաշխավորել ծառայությունների հասանելիությունը ինտերնետ կապի հնարավոր անհասանելիության կամ այդ ցանցի այլ խափանումների պատճառով: Մենք ձեռնարկում ենք ողջամիտ ջանքեր՝ ապահովելու ծառայությունների շարունակական և անխափան կատարումը: Այնուամենայնիվ, Մենք պատասխանատվություն չենք կրում Հարթակի գործունեության ցանկացած ընդհատման համար, եթե դա պայմանավորված է երրորդ կողմերի գործողություններով կամ ինտերնետի աշխատանքով: Մենք պատասխանատվություն չենք կրում նաև Հարթակի աշխատանքի ցանկացած ընդհատման կամ Հարթակի հետ կապված որևէ այլ խնդրի համար, եթե դա համակարգչային վիրուսի կամ այլ վնասակար ծրագրաշարի ազդեցության հետևանք է:
    31. Հարթակը տրամադրվում է «ինչպես կա» և «որպես հասանելի» հիմունքներով՝ առանց որևէ տեսակի հստակ կամ ենթադրյալ ցուցումների կամ երաշխիքների, ներառյալ, բայց չսահմանափակվելով գործառնության, մատչելիության, հասանելիության, ամբողջականության, ճշգրտության կամ ցանկացած նպատակով Հարթակի համապատասխանության հետ կապված հավաստումներով կամ երաշխիքներով: Դուք լիովին և բացառապես պատասխանատու եք Հարթակի օգտագործումից բխող ցանկացած և բոլոր ռիսկերի համար:
    32. Դուք չպետք է որևէ կերպ օգտագործեք Հարթակը, եթե այն վնաս է պատճառում կամ կարող է վնասել Հարթակի հուսալիությանը կամ հասանելիությանը: Դուք չպետք է օգտագործեք Հարթակը՝ պատճենելու, պահպանելու, հրապարակում կատարելու, փոխանցելու, ուղարկելու, օգտագործելու, հրապարակելու կամ տարածելու որևէ նյութ, որը բաղկացած է (կամ կապված է) որևէ համակարգչային վիրուսից կամ այլ վնասակար համակարգչային ծրագրերից: Դուք չպետք է իրականացնեք որևէ համակարգված կամ ավտոմատացված տվյալների հավաքագրման գործունեություն կամ դրանց առնչությամբ գործողություններ կատարեք առանց Մեր հստակ գրավոր համաձայնության:
    33. Հարթակի բովանդակությունը (տեղեկատվություն, պատկերներ, տեսանյութեր և այլն) տրամադրվում է Մեր կողմից: Հեղինակային իրավունքը և այլ մտավոր սեփականության իրավունքները Հարթակում և դրա նկատմամբ պատկանում են Մեզ կամ Մեզ հետ համագործակցող կազմակերպություններին: Բոլոր իրավունքները պաշտպանված են, և Հարթակի բովանդակությունը չի կարող որևէ կերպ փոփոխվել, տարածվել, ցուցադրվել որևէ ձևով կամ որևէ կերպ, ներառյալ, բայց չսահմանափակվելով էլեկտրոնային, մեխանիկական միջոցներով, լուսանկարելով, ներբեռնելով կամ ձայնագրելով առանց Մեր նախնական գրավոր թույլտվության:
    34. Հարթակում տեղադրված ապրանքային նշանները հանդիսանում են Մեր կամ Մեզ հետ համագործակցող կազմակերպությունների մտավոր սեփականությունը, որի իրավական պաշտպանությունը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:
    35. Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի բովանդակության համար (ներառյալ՝ գովազդային էկրաններին և Կողմերին վերաբերող ցանկացած տեղեկատվությունը), որը կարող է հասանելի լինել Հարթակի միջոցով, ինչպես նաև Հարթակի հետ կապված բովանդակության համար: Այն դեպքում, երբ մենք հղում ենք կատարում երրորդ կողմի կայքերին/հավելվածներին, Դուք օգտագործում եք այդպիսի կայքերը/հավելվածները ձեր սեփական ռիսկով: Մենք խորհուրդ ենք տալիս կարդալ այս կայքերի/հավելվածների քաղաքականությունները:
    36. Երբ Դուք մուտք եք գործում Հարթակ և (կամ) օգտագործում այն, Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք այս Պայմանները և համաձայնում եք պահպանել դրանք:
    37. Մենք իրավունք ունենք փոխել այս Պայմանները և այս Հարթակի նկատմամբ կիրառելի ցանկացած քաղաքականություն: Այս փոփոխությունները ուժի մեջ են դրանց մասին Հարթակում ծանուցման պահից: Եթե Դուք շարունակեք օգտվել այս Հարթակից ծանուցումից հետո, դա նշանակում է, որ Դուք ընդունել եք այս փոփոխությունները:
    38. Մեր և Ձեր միջև ծագած որևէ վեճի դեպքում նման վեճերը ենթակա են կարգավորման Ձեր և Մեր միջև ուղիղ բանակցությունների միջոցով 30-օրյա ժամկետում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ձեր և Մեր միջև պայմանավորվածության դեպքում վեճը կարող է ներկայացվել հաշտարարության կամ արբիտրաժի:

    Կոնտակտային տեղեկատվություն

    Սույն օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի առկայության պարագայում Մեզ հետ կարող եք կապ հաստատել առցանց, ինչպես նախատեսված է Հարթակում կամ էլ․ փոստի միջոցով հետևյալ հասցեով՝ support@advelit.com։

    Թարմացված 16 սեպտեմբերի 2023